կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-01 00:20
Հասարակություն

Հայերը ցեղասպանվեցին իրենց բնօրրանում

Հայերը ցեղասպանվեցին իրենց բնօրրանում

23 տարի առաջ` փետրվարյան այս օրերին Սումգայիթ քաղաքից սկսվեց ադրբեջանահայության շարունակական ցեղասպանությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

 

Նրա խոսքերով` այդ գործողությունների պատճառով մոտ մեկ միլիոն հայ բռնագաղթվեց իր պատմական բնօրրանից` հայոց Աղվանք նահանգից, որը ներկայիս Ադրբեջանի տարածքում է:

 

Գ. Այվազյանը նշեց, որ այդ հանցավոր քաղաքականության պլանավորման եւ իրագործման հետեւում  կանգնած էին Ադրբեջանական ԽՍՀ առաջին քարտուղարը, Մինիստրների խորհրդի նախագահը, կոմկուսի կենտկոմի բաժնի վարիչը եւ ժամանակի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները:

 

«Ադրբեջանի ղեկավարությունը, կոպտորեն խախտելով համակեցության չգրված օրենքը, ցեղասպանության ենթարկեց բնիկ հայ քաղաքացիներին, ինչից հետո ո'չ բարոյական, ո'չ էլ առավել եւս քաղաքական կամ պատմական  իրավունքը չունի հավակնելու ԼՂ-ին»,- ասաց Գ. Այվազյանը:

 

Նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր այս օրը հիշում եւ սգում են մեզ հետ, եւ նշեց, որ շարունակելու են անարդարության դեմ պայքարը: