| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փետրվարի 25-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին:
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը որոշում է կայացրել, օգտվելով ընդդիմադիր խմբակցությանը օրենքով ընձեռված հնարավորությունից, Ազգային ժողովի ս.թ. փետրվարի 28-ից մարտի 3-ի քառօրյա նիստերին ներկայացնել հարցը` արտահերթ քննարկման կարգով:
Հանձնաժողովի նպատակն է լինելու «գնահատել գազամատակարարման գործող համակարգի սոցիալական, տնտեսական, իրավական և բնագավառի պետական կարգավորման համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 31.1 և 33.1 հոդվածների, դրանց հիման վրա ընդունված ոլորտի օրենսդրական պահանջներին, բացի այդ` գնահատել բնագավառում ստեղծված իրավիճակի ազդեցությունը ՀՀ կայուն զարգացման հեռանկարների վրա»:
ՀՅԴ-ն  առաջարկել է՝ ժամանակավոր հանձնաժողովին մաս կազմեն ԱԺ բոլոր  խմբակցությունների ներկայացուցիչները, քանի որ առկա խնդիրները  մտահոգում են նաև քաղաքական մեծամասնության պատգամավորներին, որոնք,  սակայն, ելնելով քաղաքական դրդապատճառներից, խուսափում են պրոբլեմների  բացահայտումից:
Ինչ վերաբերում է ՀՅԴ առաջարկին կոալիցիոն մեծամասնության արձագանքին, թե նման հանձնաժողովի ստեղծումն անիմաստ է, ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը ասաց, որ շատ բնական երևույթ է. պետք է չէ՞ մի հիմնավորում բերեին՝ մերժելու համար. «Մենք արդեն սովոր ենք պարբերաբար լսել «անիմաստ է» արտահայտությունը, որ դարձրել են իրենց մշտական հիմնավորումը»: