|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սոցցանցերի հայկական տիրույթում տեղեկություն է տարածվել ԱՊՊԱ պայմանագրերի թանկացման մասին։
«Տուգանք» խմբում ներկայացված տեղեկության համաձայն՝ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն փետրվարի 7-ից։
Փոփոխությունները հետևյալն են.
01.11.2017 - 31.12.2021 միջակայքում ԱՊՊԱ չկնքած կամ այժմ առաջին անգամ ԱՊՊԱ կնքելիս ԱՊՊԱ-ի ստանդարտ արժեքը կլինի 41 000 դրամ, անկախ մեքենայի ձիաուժից
Եթե ձեր պատճառով հատուցվել է.
1. 0-100.000 դրամ՝ ապա դասը կբարձրանա 3 դասով
2. 100.000-200.000 դրամ՝ դասը կբարձրանա 4 դասով
3. 200.000-500.000 դրամ՝ դասը կբարձրանա 5 դասով
4. 500.000-1.000.000 դրամ՝ դասը կբարձրանա 6 դասով
5. 1.000.000-1.800.000 դրամ՝ դասը կբարձրանա 7 դասով
6. 1.800.000 դրամից ավել 8 դասով, որը կհասնի մինչև 300% թանկացման
Վթար չունեցողների համար ԱՊՊԱ-ն կթանկանա ընդամենը տարեկան 3 000 դրամ, որի վրա կկիրառվի ընթացիկ զեղչը։