|
Փոխարժեքներ
13 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
Հուլիսի 2-ին, ժամը 17:30-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ջիվանի-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» մակնիշի 31 ՏՕ 010 (վարորդ՝ 1971 թ. ծնված Վ. Մ.) և «Mercedes Sprinter» մակնիշի 91 VQ 900 (վարորդ՝ 1985թ. ծնված Ա. Ու.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. վերջինս կողաշրջվել է։
Փրկարարները փակել են «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Մ-ը տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: