| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Համաշխարհային հեղափոխական գործընթացները Հայաստանի հետ չկապելը «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը սխալ է համարում: Նրա խոսքերով` հուշագիր ստորագրած բոլոր կուսակցությունները պետք է մտածեն, թե ինչպես կարելի է Հայաստանում իշխանությունը անարյուն փոխանցել այլ քաղաքական ուժերի:
«Իմ անձնական դիտարկմամբ` արտաքին գործընթացները մարտին սաստկանալու են, իսկ դա թույլ է տալու հասկանալ, որ Հայաստանում ցասումն անխուսափելի է, այլ հարց է` արյունալի՞, թե՞ անարյուն»,- նշեց նա:
Հանրապետական Արտակ Զաքարյանն էլ հակադարձեց` ասելով, որ եթե Հայաստանում կան ընդդիմադիր ուժեր, որոնք հույսը դնում են տարբեր տեսակի խժդժությունների վրա, ապա նրանց հույսերը չեն իրականանա. «Եթե մեր ընդդիմությունը սպասում է, որ ժողովուրդը պետք է անպայման ցասման մեջ լինի, որ իրեն ձայն տա, դա նշանակում է, որ մեր ընդդիմությունը միայն որպես ընդդիմություն գոյություն ունի: Ես խորհուրդ եմ տալիս մեր ընդդիմադիրներին` մի' սպասեք` ցասման ալիքը Հայաստան չի գա»: