|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հայերի եւ թուրքերի միջեւ ընդհարում է եղել. տեղեկացնում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթը:
Հայ երիտասարդները տեքստիլ արդյունաբերության ցուցահանդեսին մասնակցող Թուրքիայի տաղավարներ այցելողներին բաժանել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ թռուցիկներ` «Սա ոճրի եւ ցեղասպանության երկիր Թուրքիայի արտադրանքն է», «Բոյկոտեք թուրքական ապրանքները, աջակցեք լիբանանյան տնտեսությանը» եւ այլ կարգախոսներով: Թուրք գործարարները փորձել են խոչընդոտել նրանց, արդյունքում` ընդհարում է տեղի ունեցել։
Ըստ թուրքական «Ջիհան» գործակալության, ծեծկռտուքի մասին տեղեկացվել է նույնիսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Դեպքի վայր են ժամանել զինվորականներ ու ոստիկաններ։ Բեյրութահայ երիտասարդների մի մասը ձերբակալվել է։ Թուրք գործարարներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։