Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Մեր ոստիկանները հումանիստական որեւէ զգացմունք չունեն: Այս բանում համոզվել են «Ժառանգության» անդամները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պատմեց, որ այս գիշեր երկու թեթեւ ընդհարում է եղել իրենց կուսակցության անդամների եւ ոստիկանների միջեւ:
«Ժառանգության» անդամները ցանկացել են փոքրիկ վրան խփել, որպեսզի հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա անհրաժեշտության դեպքում մի քիչ հանգստանալ այնտեղ, նաեւ պաշտպանվել սառը քամուց եւ ցրտից:
Սակայն ոստիկաններն արգելել են` տալով հետեւյալ զավեշտալի պատասխանը. «Սա երեխաների հրապարակ է»:
Լուսադեմին հավաքվածները, տեսնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նստարանը բավականին կարճ է պառկելու համար, ցանկացել են ընդամենը ստուգել, թե հնարավո՞ր է կողքի նստարանը մոտեցնել դրան, թե այն ամրացված է գետնին:
Հենց այդ պահին ոստիկանները կայծակնային արագությամբ դուրս են եկել իրենց մեքենաներից եւ շրջապատել հավաքվածներին` ասելով, թե արգելված է նման բան անելը, եւ թե բոլորովին պետք է չէ իրենց հրահրել:
Ստյոպա Սաֆարյանն ասաց նաեւ, որ ոստիկանների հիմնական գործը հասարակական կարգը պահպանելը եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, սակայն երեկվա նրանց վարքագիծը դրա մասին չէր խոսում:
Պատգամավորը խնդրեց ոստիկանապետին` եթե այլ հրամաններ են տրվում ոստիկաններին, ապա այդ հրամաններից մեկական օրինակ նրանց «ծոցը դնել», որը կարողանան բացատրություն տալ, թե որ դեպքում ինչու են իրենց նման կերպ պահում: