Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին, 2010 թ. դեկտեմբերի համեմատ, ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.8 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ` ոգելից խմիչք եւ ծխախոտ) 2.9 տոկոս գնաճով: Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.4 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները, նախորդ ամսվա համեմատ, մնացել են անփոփոխ:
2011 թ. հունվարին, 2010 թվականի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.1 տոկոս գնաճ, ինչի վրա, վիճակագրական տվյալներով, իր անմիջական ազդեցությունն է թողել կաթնամթերք, միրգ, բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբերի 6.6-14.8 տոկոս գնաճը:
Այս տարվա առաջին ամսում, 2010 թ. հունվարի համեմատ, 42 տոկոսով աճել են մրգերի գները, իսկ 2010թ . դեկտեմբերի համեմատ՝ 11.9 տոկոսով: Մրգի գներն աճել են հանրապետության բոլոր շրջաններում, բայց գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ասկերանում:
Բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբում, անցած տարվա հունվարի համեմատ, արձանագրվել է 23.3 տոկոս, իսկ 2010 թ. դեկտեմբերի համեմատ` 14.8 տոկոս գնաճ: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանակերտում: