Ոչ կառավարական կազմակերպություն համարվող Ազգային մրցունակության հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է վարչապետ Տիգրան Սարգսյանը, անցյալ տարի իրականացրեց «Տաթեւի թեւեր» եւ եւս մի առողջապահական ծրագիր: Այդքանը: Այս տարին էլ հայտարարել է կրթության տարի:
«Մեր նպատակն է տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով հասնել ազգային մրցունակությանը»,- ասվում է հիմնադրամի պաշտոնական կայքէջում:
Թե որքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը բեկումնային զարգացում ապրել, թե ինչպե՞ս են այսօր զարգանում հիմնադրամի համար թիրախային համարվող կրթության, առողջապահության եւ զբոսաշրջության ոլորտները Հայաստանում, մենք չենք ուզում գնահատել, ժողովուրդն ինքը կարող է եզրակացնել:
Միայն անդրադառնանք Ազգային մրցունակության հիմնադրամի գլխավոր տնօրեն Բեկոր Փափազյանին, ավելի ճիշտ` նրա աշխատավարձին. 6,2 մլն դրամ: Արդյո՞ք սա արված աշխատանքին համարժեք է։