կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-08 22:42
Սպորտ

Մխիթարյանի պոտենցիալ արժեքը 20 մլն ֆունտ է

Մխիթարյանի պոտենցիալ արժեքը 20 մլն ֆունտ է

 

Բրիտանացիները ոտքից գլուխ ուսումնասիրել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին: Արդյունքները` զարմացնող են:

 

Ըստ Sky Sports-ի փորձագետների` Հենրիխ Մխիթարյանը հիանալի հնարավորություն ունի տեղափոխվելու աշխարհի առաջատար ակումբներից մեկը և համաշխարհային մակարդակի աստղ դառնալու:

 

Կայքն իր ընթերցողներին Sky Sports Scout խորագրով մրցույթ է առաջարկել, ըստ որի` կայքի այցելուները փորձագետներին` դեռեւս նրանց ուշադրությունը չգրաված ֆուտբոլիստի են ներկայացնում: Այսպես առաջարկվել է ուսումնասիրել Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի խաղը:

 

Sky Sports-ի փորձագետները  նրան գնահատել են 10-բալանոց համակարգով:

Հարված` 7-ը 10-ից

Փոխանցում` 8-ը 10-ից

Տեխնիկա` 6-ը 10-ից

Գլխով խաղ` 6-ը 10-ից

Արագություն` 8-ը 10-ից

Դաշտի վերահսկումը 8-ը 10-ից

Առկա ընդունակությունները` 7-ը 10-ից

Պոտենցիալ հանարվորությունները` 10-ը 10-ից

Արժեքը այս պահին` 7 մլն ֆունտ

Պոտենցիալ արժեքը` 20 մլն ֆունտ

«Շատ լավ երիտասարդ ֆուտբոլիստ է, ով շատ արագ առաջադիմում է վերջին տարիներին: Հետաքրքիր կլինի հետևել նրա խաղին «Շախտյորի» կազմում: Եթե ամեն ինչ շարունակի այս կերպ ընթանալ, ապա մոտ ապագայում նա կարող է հայտնվել եվրոպական թոփ-ակումբներից մեկում»,- գրում են կայքի փորձագետները: