|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Լոնդոնի «Չելսիի» ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկին հրավիրելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է անգլիական The Independent-ը, թուրքական կողմը պահանջում է 4 միլիոն ֆունտ ստերլինգ` պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար: Հիդինկի պայմանագրի ժամկետը սպառվում է 2012-ի ամռանը:
Հիդինկի գործակալը հերքել է լուրերը` վստահեցնելով, որ աշնանը Թուրքիայի հավաքականը, հոլանդացու գլխավորությամբ, կշարունակի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումները:
Հիշեցնենք, որ դեռ 2009-ին Հիդինկը Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքեց «Չելսին» գլխավորելու նպատակով և նվաճեց Անգլիայի գավաթը:
Այս մրցաշրջանում լոնդոնյան ակումբը ձախողվեց և Աբրամովիչը հեռացրեց Անչելոտիին, այդպիսով գլխավոր մարզչի պաշտոնը թափուր մնաց: