| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 5-ին, Բաքվում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի տեղեկացմամբ, Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Այս հանդիպմանը նախորդած սանկտպետերբուրգյան երկկողմ հանդիպումը` Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, գազի գինն այս տարի բարձրացվելու հեռանկարից ազատելուց բացի, անվերապահորեն վերաբերում էր նաեւ Ղարաբաղյան խնդրին, թեեւ այդ մասին որեւէ տեղեկություն չի փոխանցվել, բացի ընդհանրական ձեւակերպումներից:
Տարբեր գնահատականների համաձայն` Սոչիում կայանալիք հանդիպումը նախ եւ առաջ փորձ կլինի նվազեցնելու Ղարաբաղյան հակամարտության գոտում սրվող լարվածությունը: Իսկ որ տարածաշրջանում Ադրբեջանի հիստերիայի ու ռազմատենչ հայտարարությունների, նաեւ շփման գծում հաճախակի դարձած միջադեպերի ֆոնին այդ լարվածությունը կարող է պայթյունի վերածվել, չի կարող չմտահոգել ու քննարկման առարկա չդառնալ:
Մյուս կողմից` Սոչիի հանդիպումը դժվար թե որեւէ կերպ տարբերվի նախորդներից: Թերեւս միակ տարբերությունը կարող է դառնալ այն, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերը չի փախչի այնպես, ինչպես վերջին մի քանի նախապատրաստությունների պարագայում: