կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-26 01:39
Մշակույթ

Անշահավետ միացում` անշահավետ պայմաններով

Անշահավետ միացում` անշահավետ պայմաններով

Նարան, Արմեն Գեւորգյանը, Գայանե Հոհաննիսյանը, Անչոկը եւ Երևանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի մի շարք դասախոսներ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ իրենք դեմ են եւ անելու են ամեն ինչ` ՀՀ կառավարության էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը Երեւանի մշակութի պետական քոլեջին միացնելու վերաբերյալ որոշումը չեղյալ հայտարարելու համար:

 

«Ես ինքս ավարտել եմ Ջազային քոլեջը, եւ կարող եմ հավաստել, որ այն շատ ամուր հիմքեր ունի: Ի՞նչ է` եթե նորը կա, հինը պետք է անտեսել:

 

Պետք չի ոտնահարել այն, ինչը ստեղծվել է դժվարությամբ եւ, ամենակարեւորը, որակով»,-ասաց երգչուհի Նարան:

 

ԵՐԿԻՐ-ի հարցին, թե որը կլինի Ձեր հաջորդ քայլը, եթե կառավարությունը շարունակի լռել, վերջիններս ասացին, որ կգնան հանդիպման վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ` հույսով, որ գոնե վարչապետը իրենց խնդրանքը չի անտեսի:

 

Երգչուհի Գայանե Հովհաննիսյանը կարծում է, որ Ջազային քոլեջի տնօրեն Ակսել Բակունցը համեստ է շատ, ինչից փորձում են օգտվել:

 

Արմեն Գեւորգյանն էլ նշեց, որ սխալ է որոշում կայացնել` առանց արվեստագետների կարծիքը հաշվի առնելու եւ նրանց հետ խորհրդակցելու: