կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-04 14:19
Իրավական

Համալիրը պետք է վաճառվի հստակ պայմաններով` ապագա սեփականատիրոջ համար

Համալիրը պետք է վաճառվի հստակ պայմաններով` ապագա սեփականատիրոջ համար

Անհասկանալի է, թե ինչպես կարող են պատմամշակութային հուշարձանն աճուրդի հանել: «Եթե ոմանց համար դա հասկանալի է, ինձ համար անհասկանալի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը` անդրադառնալով Մարզահամերգային համալիրը աճուրդի դնելու թեմային:

 

«Ինչը հնարավոր էր` քանդեցինք, հիմա էլ հասել-անցել ենք վերջին տասնամյակներում կառուցված հուշարձաններին: Էստեղ պետության դերը ո՞րն է»,- նշեց Կ. Դանիելյանը` հավելելով, որ պետք է պայմաններ դրվեն ապագա սեփականտիրոջ առջև, թե ինչ գործողություններ չի կարող անել համալիրի շենքի դեպքում, հակառակ դեպքում` նա ինքը կորոշի ինչպես վարվել դրա հետ:

 

Օրինակ` չի բացառվում, որ համալիրն էլ արժանանա Երիտասարդական պալատի ճակատագրին, երբ քանդեցին և տեղում ոչինչ չկառուցվեց: «Եթե էդ պահին շահը թելադրի, ապա կարող են քանդել ու որպես հանք օգտագործել»,- ասաց բնապահպանը:

 

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բաշխյանն էլ հիշեց, որ ՀՀԿ-ն «շռնդալից» համագումար արեց համալիրում: Եվ հեղինակավոր է այնտեղ միջոցառումներ կազմակերպելը: «Համալիրն այս պահին կարող են քաղաքական նպատակների համար օգտագործել, սակայն մյուս պահին կարող են չպաշտպանել այն»,- ասաց նա:

 

Երևանի ավագանու մեկ այլ անդամ` ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, ճարտարապետ Լևոն Իգիթյանն էլ նշեց, որ պետք է աճուրդի դնելուն զուգահեռ ներկայացվեն, թե ինչ պայմաններով է այն վաճառվելու: Օրինակ` որ սեփականատերը չի կարող շինության ճակատային մասը փոխել, սահմանել գործողությունների քանակ, որոնց դեպքում շենքի հորինվածքը չի փոխվի, և այլնԼ. Իգիթյանի խոսքով` այս դեպքում հասարակությանն էլ պարզ կլինի, թե ապագա սեփականատիրոջ որ գործողությունները օրինական կլինեն, որոնք` ապօրինի: