Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ Քուվեյթի ազգային վարժարանի լեփ-լեցուն սրահում նշվում էր Հայոց Բանակի օրը։ Հայկական զինված ուժերի կազմավորման 25ամյակին նվիրված ձեռնարկը վարժարանի սաները սկսեցին մեր հայրենքին ու նրա հպարտ բանակին նվիրված գեղարվեստական ձեռնարկով։ Քուվեյթահայ երեխաների շուրթերից հնչող հայենասիրական երգն ու բանաստեղծությունն այդ պահին ուրիշ երանգ ուներ. յուրաքանչյուր կատարումի հաջորդում էին եռագույն դրոշներով ու օրվա կապակցությամբ հատկապես եռագույն հագուկապով զարդարված աշակերտների ծափողջույնները։
Տոնական օրվա կապակցությամբ ներկաներին՝ դպրոցի տնօրինությանը, համայնքի ազգային և հոգևոր առաջնորդներին, աշակերտներին և ուսուցիչներին ողջույնի իր խոսքն ուղղեց Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը։ Արժևորելով Հայոց պետականության, նրա կայունության ու հզորության համատեքստում ՀՀ զինված ուժերի դերակատարությունը, դեսպանը հատկապես ընդգծեց այն իրողությունը, որ խաղաղության ու զարգացման երաշխավոր Հայոց բանակը համահայկական ակնածանքի ու հպարտության աղբյուր է։
«Առաջնագծում կանգնած հայ զինվորն իրեն առավել ամուր ու անխոցելի է զգում, երբ գիտե, վստահ է, որ թիկունքում համահակական միասնականություն, սեր, հանձնառություն ու պատասխանատվություն կա բանակի նկատմամբ», ընդգծեց դեսպանը։
Տոնական օրվա կապակցությամբ ուղերձներ ունեին, ու մեր բանակի դերին, նրա ունեցած անփոխարինելի դերակատարությանը անդրադարձան Քուվեյթի թեմի առաջնորդ Գերպ. Մասիս Չօպուրեանը, Ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգիսեանը։
Տոնական միջոցառումը վարժանի սաները եզրափակեցին «Մեր Հայրենիքի» հուզիչ կատարմամբ»։