Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ Բորիս Մոիսեեւը անցյալ տարվա դեկտեմբերին կաթված էր ստացել, որի հետեւանքով տեղափոխվել էր հիվանդանոց: Բժիշկները հայտնել են, որ երգիչն արդեն ապաքինվում է: Մոիսեեւի առողջական վիճակի վատթարացման պատճառներից մեկը կարող էր լինել համերգային խիստ ծանրաբեռնված գրաֆիկը: Այժմ բուժական հաստատություն են բերել նյարդաբանական խնդիրներ ունեցող հիվանդների վերականգնման համար հատուկ սարքավորումներ, որպեսզի բուժեն Մոիսեեւին: