կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-14 22:50
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Սրանց գործը խոսքն է

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Սրանց գործը խոսքն է

Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը գործարքների վերջում կազմել է 365 դրամ: Ընդ որում, գործարքների ընթացքում այն ավելի բարձր գին է ունեցել` միջին կշռվածը կազմել է 365 դրամ 12 լումա, եւ միայն զգալի ներդրման արդյունքում (ավելի քան 5 միլիոն դոլար) փոխարժեքը հաստատվել է 365 դրամ ցուցանիշի վրա: Տեղի է ունենում այն, ինչ կանխատեսվում էր դեռ ամիսներ առաջ, եւ ճիշտն ասած, սա այնքան էլ դժվար չէր կանխատեսելը: Ավանդաբար հունվարի կեսից դրամի փոխարժեքի վրա ազդող գործոնները նպաստում են արժեզրկմանը:

 

Մի կողմից ամանորյա մեծ ծախսեր անելուց հետո բնակչությունը զսպում է իր «ախորժակը»: Իսկ այդ մեծ ծախսերն անելու համար բնակչությունը շուկա է նետում հիմնականում նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին ստացած իր արտարժութային տրանսֆերտները: Հունվարին կտրուկ նվազում է տրանսֆերտների ծավալը, եւ դրան զուգահեռ ներկրողները սկսում են Ամանորից իրենց մոտ կուտակված դրամը վերածել արտարժույթի եւ դուրս հանել Հայաստանից: Այլ կերպ ասած, Հայաստանում հունվարին մի կողմից բնակչությունը արտարժույթ չի ստանում արտասահմանից, մյուս կողմից ներմուծողներն են զգում արտարժույթի մեծ կարիք, եւ արդյունքում առաջանում է անհավասարակշռություն` արտարժույթի առաջարկը շատ ավելի քիչ է լինում, քան պահանջարկը, ինչն էլ նպաստում է դրամի արժեզրկմանը: