|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւին հանձնարարել է աշխատանքից հեռացնել այն աշխատակիցներին, ովքեր իրենց եւ իրենց ընտանիքի եկամուտների մասին սխալ հաշվետվություն են ներկայացրել:
«Այժմ դուք հրաշալի հնարավորություն ունեք բաժանվել նրանցից, ովքեր անվստահելի տեղեկություններ են ներկայացնում: Դա հեշտ կլինի անել վերալիցենզավորման միջոցով, ինչը կիրականցվի ոստիկանության մասին օրենքի համաձայն»,- ասել է Մեդվեդեւը:
Ավելի վաղ ՌԴ Հետաքննչական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը ասել էր, թե իրավապահ մարմինները կարողանում են բացահայտել կոռուպցիոն դեպքերի 40 տոկոսը միայն:
Դեռեւս նախորդ տարվա մարտին Նուրգալիեւը հայտարարել էր, թե ոստիկանների տարաբնույթ «կողմնակի եկամուտներ» ունենալը պետք է բացառել: Իսկ այսօր նա ընդգծել է, որ ոստիկանություն մտնելու են միայն վերալիցենզավորման փուլը հաղթահարած աշխատակիցները, իսկ լիցենզավորման անցկացման ձեւը որոշելու է երկրի նախագահը:
Այս մասին հաղորդում է Лента.Ру-ն: