Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը, կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկեցին ոստիկանության վեց ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։
Ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ վերահսկողություն ապահովող կարգապահական հանձնաժողովը, պարզելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու ՙՈստիկանությունից ազատում՚ կարգապահական տույժը։ Քանի որ սա ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2017 թվականի վերջին նիստն էր, հանձնաժողովի նախագահ Հունան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին՝ օբյեկտիվ քննարկումների ու արդյունավետ համագործակցության համար եւ հաջողություններ մաղթեց գալիք տարում։