Միասին կարող ենք
կարևոր
346 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-26 15:02
Իրավական

Արագածոտնի թեմի դիվանապետի նկատմամբ սահմանափակումները մեղմացվել են

Արագածոտնի թեմի դիվանապետի նկատմամբ սահմանափակումները մեղմացվել են

Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողության սահմանափակումները մեղմացվել են։ Դատարանի որոշմամբ՝ նրան թույլատրվել է այցելել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի՝ բացառելով այլ հոգևորականների հետ շփումը։ Դատավոր Դավիթ Դաբաղյանը նաև թույլատրել է տեր Գարեգինին պատարագներ մատուցել՝ նույն սահմանափակման պահպանմամբ։

Հիշեցնենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ տեր Գարեգինը 2005 թվականի նոյեմբերի 10-ից նշանակվել է Արագածոտնի թեմում՝ որպես Սաղմոսավանքի հովվության հոգևոր հովիվ, միաժամանակ ստանձնելով նաև թեմի դիվանապետի պարտականությունները։

Նշենք նաև, որ հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 15-ին իրավապահները գործողություններ էին իրականացրել Արագածոտնի թեմում։

Ավելի քան երկու տասնյակ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել էին քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ, մեծաքանակ ոսկյա և արծաթյա զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրամադրված վառելիքի կտրոններ, ինչպես նաև գործի համար կարևորություն ունեցող այլ իրեր ու առարկաներ։