կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-12 03:58
Արցախ

Օգնություն` վերաբնակիչների տների վերանորոգման համար

Օգնություն` վերաբնակիչների տների վերանորոգման համար


Այս տարի շարունակվելու է վերաբնակիչներին շինանյութերի տեսքով օգնության տրամադրման 2009-ին մեկնարկած ծրագիրը: Ինչպես Երկիրի թղթակցին տեղեկացրել են ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունում, 2010թ. ընդհանուր առմամբ հանրապետության շրջաններին է տրամադրվել 288 մլն 708 հազար դրամի շինանյութ, որի շրջանակներում վերանորոգվել է շուրջ 160 բնակելի տուն:

2010-ին Նոր Շահումյանի շրջանին է ուղղվել շուրջ 37 մլն, Մարտունու շրջանին` 25 մլն, Քաշաթաղի շրջանին` 157 մլն, Մարտակերտին` 28 մլն, Հադրութին` 25 մլն եւ Ասկերանին` 16 մլն դրամի շինանյութ:

Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Հուռումյանի տեղեկացմամբ` այս տարի Քաշաթաղի շրջանին նախատեսվում է հատկացնել 150 մլն դրամի, Նոր Շահումյանի շրջանին` 50 մլն դրամի շինանյութ: 50 մլն դրամի շինանյութ էլ նախատեսված է այլ բնակավայրերի տների ու շինությունների վերանորոգման համար: