2010-ին ԼՂՀ պաշտպանության բանակում իրականացվել են երեք միլիարդ դրամի շինարարական-վերանորոգողական աշխատանքներ, սակայն կապիտալ շինարարության ծավալները 2009-ի համեմատ նվազել են:
2010-ին շահագործման է հանձնվել 106 բնակարան` 2009-ի 186-ի դիմաց, որոնք նախատեսված են ՊԲ զինծառայողների համար: ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի խոսքերով` բնակարանային հերթում դեռեւս կան 1086 զինծառայող եւ թոշակառու:
Սոցիալական ոլորտում այս եւ մյուս աշխատանքները կշարունակվեն նաեւ այս տարի, հավաստիացրել է նախարարը, ով առանձնակի շեշտել է նաեւ ՊԲ բոլոր զորամասերում ժամանակակից պահանջներին համապատասխան, հովացման եւ սառեցման համակարգերով ճաշարանների կառուցումը: 2010-ին նման ճաշարան է կառուցվել 9-րդ պաշտպանական շրջանում: Ի դեպ, նախարարը նաեւ տեղեկացրել է, որ զինվորների ճաշի ժամը 20-30 րոպեից կդարձվի 1 ժամ: