|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այս տարվա առաջին օրերին Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Twitter-ում խոսքուզրույց են ունեցել:
Մեդվեդեւը Շվարցնեգերին հաջողություններ է մաղթել նահանգապետի պաշտոնը թողնելուց հետո նոր սկսվող կյանքում, իսկ Շվարցնեգերն էլ նրան առաջարկել է միասին դահուկներ քշել:
«Հույս ունեմ, որ հրաշալի եք դիմավորել Նոր տարին: Չեմ համբերում, թե երբ ենք նորից հանդիպելու, եւ, միգուցե, դահուկ քշելու»,- երեքշաբթի օրը գրել է Շվարցնեգերը` ի պատասխան Մեդվեդեւի ջերմ բարեմաղթանքների:
Այնուհետեւ Մեդվեդեւը խոստացել է, որ դահուկներով սահելու համար անպայման ժամանակ կգտնի:
Մեդվեդեւն ու Շվարցնեգերը Twitter-ում ընկերացել են դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերին, երբ նախկին նահանգապետը այցելել էր Մոսկվա:
Այս մասին գրում է «Ինտեռֆաքսը»: