կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-09 10:16
Քաղաքական

«Դոմոդեդովոյում» մնացած հայերին ցուցակագրել են. թռիչքի դեպքում նրանց առաջնահերթություն կտրվի

«Դոմոդեդովոյում» մնացած հայերին ցուցակագրել են. թռիչքի դեպքում նրանց առաջնահերթություն կտրվի

Ռուսաստանի Դաշնութան «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիները, որոնց հետ ավելի վաղ հանդիպել է ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, իրենց նախաձեռնությամբ կազմել են դեպի Հայաստան թռիչքի սպասող քաղաքացիների ցուցակ. տեղեկացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան ֆեսբուքյան էջը։

Հերթական չվերթի կազմակերպման դեպքում դեսպանատունն այդ ցուցակը կփոխանցի համապատասխան ավիաընկերությանը։

Միևնույն ժամանակ նշվում է՝ դեսպանատունը երաշխավորում է՝ համապատասխան թույլտվության ստացման դեպքում, այդ քաղաքացիներին առաջնահերթ կտրվեն ավիատոմսեր։