|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՅԴ 120-ամյակի առիթով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին շնորհավորական ուղերձ է հղել «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը:
«Մեր կուսակցության անունից շնորհավորում եմ անձամբ Ձեզ եւ Ձեր կուսակցության անդամներին` Դաշնակցության 120 ամյակի առիթով: Դաշնակցությունն իր գոյության առաջին օրվանից եղել է հակական պետականության եւ ժողովրդի պայքարի առաջին շարքերում: Արտերկրում ՀՅԴ-ն իրեն դրսեւորել է որպես հիմնական ազգային ուժ եւ հայկական սփյուռքի գլխավոր կազմակերպիչը: Ձեր կուսակցությունը միջազգային մեծ կապեր ունի: 1907-ից դարձել է Սոցինտերնի անդամ, իսկ 2002-ին ԱՊՀ-ում առաջին անգամ, ստացել է այդ կազմակերպության լիիրավ անդամ»,- ասված է Միրոնովի շնորհավորական ուղերձում:
Միրոնովը նշել է, որ իրենց կուսակցությունը մտադիր է խորացնել հարաբերությունները ՀՅ Դաշնակցության հետ եւ հասնել նրան, որ միջկուսակցական հարաբերությունները չսահմանափակվեն միայն ղեկավարության շփումներով, այլ ընդգրկեն կուսակցության տարբեր կառույցների տարբեր մակարդակները: