Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կիրակի օրը Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց կոմպոզիտոր Ռոբերտ Պետրոսյանի 80-ամյակին նվիրված հանդիսություն: Ներկայացվեց կոմպոզիտորի ստեղծագործական ուղին, ցուցադրվեց նրան նվիրված վավերագրական ֆիլմ: Համերգային մասում ներկայացվեց նրա ստեղծագործությունները:
Ռոբերտ Պետրոսյանը ծնվել է 1930 թ. Երեւանում: Ուսանել է Երեւանի պետական կոնսերվատորիայում: Աշխատանքային գործունեությունը սկսել է Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, նախ որպես շեփորահար, այնուհետեւ երաժշտական մասի ղեկավար եւ դիրիժոր: 1960-ից ստեղծել է մի շարք էստրադային, ժողովրդական համույթներ եւ նվագախմբեր` արժանանալով հանրապետական եւ համամիութենական պատվոգրերի:
Զուգահեռաբար զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: 1979-ին հիմնադրել է եւ մինչեւ 1986 թ. ղեկավարել Հանրային Ռադիոյի եւ Հեռուստատեսության «Արեւիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլը: 1986-1995թթ. նրա գործունեությունը ծավալվել է Ա.Մերանգուլյանի անվան ժողողովրդական գործիքների անսամբլում` որպես դիրիժոր: 1995-ին ստեղծել է ՀՀ Պաշտպանության նախարարության Սպայի Տան «Էլեգիա» էստրադային համույթը: Կյանքի վերջին տարիներին նա ղեկավարել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արարատյան Հայրապետական Թեմի Հայորդյաց տների գեղագիտական կենտրոնի երաժշտական խորհրդատուն: Ռ. Պետրոսյանը ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ է 1972-ից:
Ստեղծագործել է ամենատարբեր ժանրերում` սիմֆոնիկ, փողային, ժողովրդական, վոկալ եւ գործիքային, էստրադային: Հեղինակի թվով 77 ստեղծագործություն արժանացել ԽՍՀՄ եւ հանրապետական մրցույթների մրցանակների: 300-ից ավելի հեղինակային եւ 300 մշակված եւ գործիքավորված ստեղծագործություններ համալրել են Ազգային Ռադիոյի ձայնադարանը: Ռ.Պետրոսյանը հանդիսացել է ՀՀ Ռադիոկոմիտեի գեղխորհրդի անդամ, ՀՀ Մշակույթի նախարարության մեթոդական կենտրոնի անդամ, Հայաստանի Երգչախմբային ընկերության պատվավոր անդամ, 1995-ին արժանացել է ՀՀ ՊՆ Ոսկե Հուշամեդալի:
Լուսանկարները` Անդրանիկ Լավչյանի
|
|||
|