Լավատեղյալ աղբյուրների համաձայն, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոնգրեսի ղեկավար կազմի ներկայացուցիչներից մի քանիսին հանձնարարել է ինտենսիվ աշխատանք տանել վերջին շրջանում պաշտոնանկ արված իշխանական պաշտոնյաններին դեպի ընդդիմություն «բերելու» ուղղությամբ: Մեր տեղեկություններով, այդ գործընթացը սկսվել է Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի հենց առաջին օրը: Ավելին, ՀԱԿ-ի մի քանի անդամներ «կցվել ենե կոնկրետ պաշտոնյանների (արդեն նախկին)՝ բանակցություններ վարելու եւ իշխանություններից նրանց «նեղացածությունն» օգտագործելով՝ ՀԱԿ-ին մերձեցնելու նպատակով: Խոսքը, բնականաբար, նախկին պաշտոնյանների կողմից ՀԱԿ-ին ոչ այնքան հրապարակային, որքան ստվերային աջակցություն ցուցաբերելու մասին է: