|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ-ն մեկնել է վաստակած հանգստի, բայց ամռան այս տապին ԲՀԿ «այլընտրանքային» երկրապահների «կոմիտեն» փորձում է աշնանային քաղաքական ակտիվացումներին ընդառաջ հավաքագրել ազատամարտիկներին՝ Մեղրուց մինչև Տավուշ, հոգալով նրանց բոլոր ծախսերը, ինչպես, ասենք, Ջերմուկցի Համոյի վիրահատության, նաև չմոռանալով խոստումներ տալ, որ «եկանք իշխանության, տեսեք, թե ինչեր ենք անելու»: Ըստ մեր աղբյուրների՝ ամենաակտիվ «երկրապահական» հավաքագրման աշխատանքները ԲՀԿ-ն իրականացնում է Վարդենիսում՝ հատ-հատ հանդիպելով բոլոր դժգոհների, նաև այլ կուսակցությունների «ակտիվիստների» հետ, խոստումներ տալով Վարդենիսում օրերս կատարված ադրբեջանական դիվերսիայի «ֆոնին»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։