|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Փաստը». «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, հասկանալով, որ տեղեկատվական ու քարոզչական հարթակներում լուրջ խնդիրների առջեւ են կանգնում, նոր մարտավարություն են մշակել։
Նախ՝ ըստ մեր աղբյուրների, հատուկ հանձնարարականով մոնիթորինգի մի փոքր խումբ «խոշորացույցով» ուսումնասիրում է դաշտում վերլուծաբաններին, այդ թվում՝ քննադատությամբ աչքի ընկնողներին, եւ փորձում «վերբովկա» անել՝ գործ առաջարկելով պետական համակարգում։
Նույն աղբյուրների փոխանցմամբ, որոշ դեպքերում ջանքերը հաջողությամբ են պսակվել:
Ավելին, «սվոյ» դարձած վերլուծաբաններին հանձնարարվում է աշխատել երիտասարդ կադրերի հետ, «աճեցնել» նրանց՝ առաջիկա լուրջ «բոյերին» դիմագրավելու համար։ Ի դեպ, թերթի՝ կառավարական աղբյուրի պնդմամբ, վերջին մի քանի ամիսների ընթացքում իշխանություններն իրենց թիմակիցների միջոցով կայքեր են բացել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում