|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպառնում է խափանել նախագահական ընտրությունները, եթե նրա դրածո Էսֆանդյար Ռահիմ Մաշեիին չթույլատրեն մասնակցել դրանց. գրում է The Times-ը:
Թերթը նման եզրակացություն է արել Ահմադինեժադի նամակից, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում: «Եթե ընտրությունների ընթացակարգը չփոխվի, եւ թեկնածուները շարունակեն որակազրկվել առանց ծանրակշիռ պատճառների, ես այդ ընտրությունները կհամարեմ անօրինական եւ չեղյալ կհայտարարեմ»,- գրված է նամակում:
Իրանի նախագահի ընտրությունները նախատեսված են այս տարվա հունիսին: Թեկնածուները պետք է հաստատվեն Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի կողմից, որը բաղկացած է 12 անդամից` 6 հոգեւորականության ներկայացուցիչներ, որոնց նշանակում է գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, եւ 6 իրավաբան, որոնց նշանակում է խորհրդարանը:
Նախագահի պաշտոնի թեկնածուների ցուցակը կհրապարակվի մայիսին: Ահմադինեժադի եւ Խամենեիի հակամարտության ֆոնին ԶԼՄ-ները չեն բացառում, որ Մաշեիին թույլ չեն տա մասնակցել ընտրություններին: