կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-15 17:15
Հասարակություն

Որդուն խլել են ապօրինաբար, դատախազությունն աջակցել է դրան

Որդուն խլել են ապօրինաբար, դատախազությունն աջակցել է դրան

Դավիթ Ծաղիկյանն ահազանգում է, որ իր որդուն ապօրինաբար խլել են իրենից, իրեն զրկել երեխային տեսակցելու իրավունքից: Նա արդեն 5 տարի շարունակ պայքարում է` ծնողական խախտված իրավունքները վերականգնելու համար, սակայն` դեռևս անարդյունք:

 

Դեռևս 2012 թվականին Yerkir.am-ը անդրադարձել էր այս խնդրին, երբ Դ. Ծաղիկյանը  Ազգային անվտանգության ծառայության շենքի, այնուհետև ՀՀ նախագահի նստավայրի մոտ հացադուլ էր հայտարարել: Սակայն մինչ օրս դեռևս հաջողությունների չի հասել:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ծաղիկյանը հայտնեց, որ 2013 թվականին վերջացել է դատավարությունը, հայրությունը ճանաչելը մերժող դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո դիմել է ՄԻ Եվրոպական դատարան, որտեղից գրություն է ստացել, որ գործն ընդունվել է վարույթ: Հիմա սպասում է:

 

Դավիթը պնդում է, որ իր որդուն ապօրինաբար խլել են գլխավոր դատախազության աջակցությամբ: Նա բազմիցս ահազանգել է, որ դատական գործի ընթացքում հակառակ կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, ինչպեսև գենետիկական փորձաքննությունը, որն արվում է երեխայի ծնողից սերվելու փաստը ապացուցելու համար, կատարվել է ակնհայտ խախտումներով: Բանն այն է, որ անալիզի համար իրենից որևէ փորձանմուշ չեն վերցրել, և անհայտ է, թե այդ ի՞նչ հիմքով են եզրակացություն տվել, թե իր ու երեխայի միջև գենետիկական կապ չկա:

 

Դավիթ Ծաղիկյանը մատնանշում է մի շարք իրավախախտումներ: Մանրամասները` տեսանյութում: