Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ինչպե՞ս սկսել սեփական բիզնես Հայաստանում» ուղեցույցը փոքր եւ միջին բիզնես սկսողների համար է: Այն մշակվել եւ հրատարակվել է Բիզնեսի աջակցման կենտրոնի (BSC) կողմից:
Գրքում ներկայացված են բիզնես սկսելու եւ կազմակերպելու գործիքները, աշխատանքի ընթացքում ենթադրելի դժվարությունները եւ թե ինչպես կարելի է հաղթահարել դրանք:
Ինչպես նշեց կենտրոնի տնօրեն Սամվել Գեւորգյանը, գրքում ներառված է շուրջ 50 ոլորտի տիպային բիզնես պլանների օրինակելի ձեւեր: Սա կօգնի, որպեսզի բիզնեսի ղեկավարը ինքնուրույն կազմի եւ մշակի իր բիզնես պլանը, տեղյակ լինի ողջ գործընթացից:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ այս գրքից օգտվելու արդյունքում փոքր եւ միջին բիզնեսի ղեկավարները կկարողանան կրճատել իրենց ծախսերը: Ոչ բոլորը հնարավորություն ունեն բիզնես-խորհրդատվության համար վճարել:
Նշենք, որ գիրքը վաճառվելու հայաստանյան գրախանութներում եւ արժեքը 3900 դրամ է: