|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» գործնական ուղեցույցը հնարավորություն է ընձեռում տեղեկանալ թե որ իրավգական կառուցակարգերը կարող են օգտագործվել պացիենտի բուժման և խնամքի հետ կարված չարաշահումները վերացնելու համար:
Միջազգային փորձագիտական խմբի մեկ տարվա աշխատանքի արդյունք հանդիսացող ձեռնարկը նախատեսված է իրավաբանների համար, սակայն կարող է օգտակար լինել նաև բժիշկների, հանրային առողջապահության ոլո՚տի ղեկավար անձանց և այլ մասնագետների համար: Այն ներկայացնում է մարդու իրավունքները կարգավորող ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային օրենսդրական հիմունքնրը: Անդրադարձ կա նաև հայաստանյան առանձնահատկություններին: Բացի տեսական մասից, ձեռնարկն ունի նաև կոնկրետ օրինակներով հիմնավորված գործնեկան մաս և ուղեկցող կայքեր՝ www.health-rights.org եւ www.healthrights.am:
«Բավական մանրակրկիտ ուսումնասիրության արդյունք է այս ձեռնարկը: Հույս ունենք, որ մասնագետների ձեռքում այն կդառնա բժիշկ-պացիենտ հարաբերման որակի բարձրացման և երկկողմանի ապահովության հիմք»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարության իրավական բաժնի պետ Սուրեն Քրմոյանը: