|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը ԿԸՀ-ում ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ստացված դիմում-բողոքների, ԶԼՄ հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկություն: Նա նշեց, որ մինչ 22:00-ը որևէ դիմում-բողոք չի ստացվել և Իրավիճակների վերլուծության կենտրոնը շարունակում է աշխատանքները:
Նրա խոսքով՝ ստացվել է մոտ 5 տասնյակ զանգ, իրականացվել է լրատվամիջոցների մոնիթորինգ, ստացված ահազանգերի մի մասը տեղում հերքվել է, մի մասն էլ՝ մասնակի։
Հակոբյանը նշեց նաև, որ հերքվել է նաև այն տեղեկությունը համաձայն որի՝ ՀՀԿ-ի ավագանու թեկնածուն ընտրատեղամասերից մեկում փորձել է ղեկավարել ու ուղղորդել քվեարկության գործընթացը։
Հակոբյանի խոսքով՝ ի տարբերություն Ազգային ժողովի ընտրությունների, քիչ են եղել զանգահարողներ, ովքեր ցանկանում էին պարզաբանումներ՝ նոր քվեակարգի հետ կապված: