|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը ԿԸՀ-ում ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ստացված դիմում-բողոքների, ԶԼՄ հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկություն: Նա նշեց, որ մինչ 22:00-ը որևէ դիմում-բողոք չի ստացվել և Իրավիճակների վերլուծության կենտրոնը շարունակում է աշխատանքները:
Նրա խոսքով՝ ստացվել է մոտ 5 տասնյակ զանգ, իրականացվել է լրատվամիջոցների մոնիթորինգ, ստացված ահազանգերի մի մասը տեղում հերքվել է, մի մասն էլ՝ մասնակի։ Հակոբյանը նշեց նաև, որ հերքվել է նաև այն տեղեկությունը համաձայն որի՝ ՀՀԿ-ի ավագանու թեկնածուն ընտրատեղամասերից մեկում փորձել է ղեկավարել ու ուղղորդել քվեարկության գործընթացը։
Հակոբյանի խոսքով՝ ի տարբերություն Ազգային ժողովի ընտրությունների, քիչ են եղել զանգահարողներ, ովքեր ցանկանում էին պարզաբանումներ՝ նոր քվեակարգի հետ կապված: