կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-07 06:43
Քաղաքական

Հաջորդ տարի ԼՂՀ-ն Բրյուսելում ներկայացուցիչ կունենա

Հաջորդ տարի ԼՂՀ-ն Բրյուսելում ներկայացուցիչ կունենա

ԼՂՀ Ազգային ժողովում մեկնարկել են 2011թ. պետբյուջեի քննարկումները. այսօր  դրանք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում էին:

Արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոյանը, ով առաջինը ներկայացրեց գերատեսչության հաջորդ տարվա բյուջեն, տեղեկացրեց, որ 2011-ին այս տարվա համեմատ ոլորտի համար նախատեսվում է 20 մլն դրամ ավելի գումար, ինչն ուղղվելու է ոչ թե ծրագրերին, այլ հիմնականում մի շարք տեխնիկական խնդիրների լուծմանը: 

Ոլորտում աշխատողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում, նշեց արտգործնախարարը:

Պատգամավոր Վահրամ Աթանեսյանը` հղում անելով պետբյուջեի նախագծի վրա, որտեղ նշված է, որ ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության համար նախատեսված է 100 մլն դրամ, ինչը կազմում է ողջ ոլորտին հատկացվելիք գումարի 20 տոկոսը, հարցրեց` արդյո՞ք մնացած 450 մլն դրամը բաշխվելու է մյուս ներկայացուցչությունների միջեւ, եւ նախատեսվում է արդյո՞ք հաջորդ տարում նոր ներկայացուցչության բացում: Ի պատասխան արտգործնախարարը նշեց, որ բավականին երկար ժամանակ է, ինչ ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը ֆինանսավորվում է առանձին տողով: Դա, ըստ նախարարի, կապված է ՀՀ-ի հետ հարաբերությունների եւ համապատասխան աշխատանքների ծավալների հետ: Եւ այդ մոտեցումը գործադիրը թողել է նույնը:

Ինչ վերաբերում է նոր ներկայացուցչություն բացելուն, ապա նախարարի տեղեկացմամբ, երկու տարի շարունակվող քննարկումները` Բրյուսելում ներկայացուցիչ ունենալու հետ կապված, վերջապես իր արդյունքը կունենան գալիք տարում: «2011-ի ընթացքում մենք պետք է ներկայացուցիչ ունենանք Բրյուսելում, քանի որ Եվրոպան չափազանց շատ է ակտիվացել մեր տարածաշրջանում»,-նկատել է Գեորգի Պետրոյանը: