կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-19 23:47
Հասարակություն

Հեռուստաեթերը վինեգրեդ է

Հեռուստաեթերը վինեգրեդ է

«Երբ երեխան տեսնում է, որ մայրը քարացած սերիալ է նայում, մտածում է, թե ինչ-որ արժեքավոր բան է այն»,- այսօր տեղի ունեցած լրագրողների ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

 

Նրա խոսքով` այսօր ՀՀ-ում սերիալներն իրենց լսարանի մեծությամբ երկրորդ տեղում են: Իսկ հայկական հեռուսատեսությամբ ցուցադրվող սերիալները կոնտեքստ չունեն, գեղարվեստական չեն ու դաստիարակչական բնույթ էլ չունեն:

 

Սոցիոլոգը, ի տարբերություն դրանց, օրինակ բերեց «Կարմիր գլխարկը» հեքիաթը, որը ոչ թե մարդակերության մասին է պատմում, այլ երեխային զգուշացնում է, որ կյանքում կան վտանգներ ու պետք է զգույշ լինել:

 

Պրոդյուսեր Մամիկոն Չատինյանն էլ պատմեց, որ վերջերս տարբեր մարզեր են մեկնել` ցուցադրելու «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմը եւ պարզվել է, որ Երեւանից դուրս գրեթե բոլոր մարզերում մարդիկ ֆիլմեր են նայում միմիայն հեռուստատեսությամբ:  Տեղի կինոթատրոնները շուրջ 20 տարի է, ինչ չեն աշխատում:

 

Հաշվի առնելով նաեւ այն, որ հենց երեկոյան ժամերին են ցուցադրվում  այդ սերիալներն ու դրանց կրկնությունները, ենթադրվում է, որ հայ հեռուստադիտողի ֆիլմ դիտելու այլընտանքը դառնում է սահմանափակ:

 

Մամիկոն Չատինյանը նաեւ ասաց, որ  Հանրային հեռուստաընկերությունը ամենաազատ ու մեծ լսարան ունեցողն է, ինչպես նաեւ այն, որ լսարանը վստահում է նրան:  Իսկ  Ահարոն Ադիբեկյանը հակադարձեց նրան, ասելով, որ Հանրայինը դիտում է բնակչության 65 տոկոսը, իսկ վստահում միայն 30 տոկոսը, քանի որ հենց այդ 30 տոկոսն է իշխանամետ:

 

Թեեւ երկու բանախոսն էլ կարեւորեցին հեռուստեսության դաստիարակչական դերը, սակայն չհերքեցին այն, որ ներկայումս ավելի շատ հեռուստաեթերը բավարարում է հասարակության պահանջարկը, քան առաջարկում է:

 

Ա. Ադիբեկյանն ասաց, որ մեր հեռուստաեթերը վինեգրեդ է, ամեն ինչ կա: Բացի այդ՝ վատը ներկայացվում է լավի տեղ, իսկ լավն ընդհանրապես տեղ չունի. «Ես դեմ չեմ, որ նման սերիալ ցույց տան, բայց ամենառեյտինգային ժամին որ ալիքը միացնում ես, սերիալ է: Իմ  տան դիմացի մեքենա նորոգող մեխանիկը սերիալներում նկարվում է»