Միասին կարող ենք
կարևոր
730 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-22 09:40
Աշխարհ

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ. Թրամփ

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ, եթե խաղաղության համաձայնագիր չհաստատվի։

«Ես կարծում եմ, որ մենք ստիպված կլինենք հարված հասցնել՝ Իրանի հետ համաձայնագրի բացակայության դեպքում, քանի որ կարծում եմ, որ դա լավագույն մոտեցումն է, բայց մենք պատրաստ ենք։ Զինվորականներն անհամբեր սպասում են գործելուն», – ասել է Թրամփը CNBC-ի եթերում։

Նշենք, որ ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին: Հաջորդած բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը: Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ: