Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել 2021 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի փոփոխությանը, որն արգելում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորումը, որը սկսվել է առանց ԱՄՆ օրենսդիրների հավանության. այս մասին հայտնում է The Hill-ը:
Փոփոխությունը, այսպիսով, նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զրկելու Իրանի հետ ինքնուրույն պատերազմ սկսելու հնարավորությունից: Ի պաշտպանություն դրա՝ հանդես են եկել 30 օրենսդիրներ, 22-ը դեմ էին:
Միևնույն ժամանակ հաստատվել են ևս երկու փոփոխություն, որոնք նախատեսում են չեղյալ համարել Կոնգրեսի կողմից 2001 և 2002 թվականներին ԱՄՆ նախագահին շնորհված ռազմական ուժի օգտագործման թույլտվությունները:
Առաջին նման բանաձևը, որը հաստատվել է 2001 թվականին, Սպիտակ տան առաջնորդին թույլ է տալիս կարգադրել ռազմական ուժ կիրառել այն ահաբեկիչների դեմ, որոնք պատասխանատու են սեպտեմբերի 11-ի հարձակումների համար, բայց իրականում Վաշինգտոնը իրականացրել է և իրականացնում է իր ցանկացած գործողություն արտասահմանյան երկրներում արմատականների դեմ՝ հիմք ընդունելով այդ բանաձևը: Երկրորդ թույլտվությունը, որը տրվել է 2002 թվականին, ենթադրում է Իրաքում ահաբեկիչների դեմ ռազմական ուժի կիրառման հնարավորությունը: