կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-17 22:47
Աշխարհ

Ռուսաստանն ու Եվրոպան պետք է միասին լինեն, Մոսկվան դրան պատրաստ է. Պուտին

Ռուսաստանն ու Եվրոպան պետք է միասին լինեն, Մոսկվան դրան պատրաստ է. Պուտին

 «Գերմանիայի նախկին կանցլեր Հոլմուտ Քոլը կարծում էր, որ Ռուսաստանն ու Մոսկվան պետք է միասին լինեն: Մոսկվան դրան պատրաստ է»,- հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը: Նրա խոսքով` դեռևս ամեն ինչ չի դասավորվում այնպես, ինչպես Ռուսաստանն է ցանկանում, սակայն վստահ է, որ Եվրոպա մայրցամաքում աստիճանաբա կսկսվեն դրական գործընթացներ, առանց որի ոչ Եվրոպայի, ոչ էլ Ռուսաստանի մոտ ապագա չի լինի

Պուտինը մեջբերել է Քոլի խոսքերը, որ «Եթե ուզում ենք պահպանել մեր քաղաքակրթությունը այս բուռն փոփոխվող ու զարգացող աշխարհում, ուրեմն Եվրոպան ու Ռուսաստանը պետք է միասին լինեն»:

«Ես ամբողջությամբ համաձայն եմ ասվածի հետ: Մենք պատրաստ ենք դրան, բայց անհրաժեշտ է , որ դրան պատրաստ լինեն նաև մեր գործընկերները, որպեսզի նրանք ձերբազատվեն անցյալի վախերից»,- ասել է Պուտինը: