|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Մադրիդցի մի խումբ գիտնականներ սկսել են փնտրել իսպանացի հայտնի գրող Միգել դը Սերվանտեսի գերեզմանը. հայտնում է The Guardian-ը:
Պատմաբան Ֆերնանդո Պրոդոն նշել է, որ անվանի գրողի աճյունի հայտնաբերումը հնարավորություն կտա պատասխանելու մի շարք վիճելի հարցերի: «Մենք կարող ենք ոչ պարզել, թե նա ինչ տեսք է ունեցել (կենդանություն օրոք գրողը նկար չի ունեցել), այլև` թե ինչից է մահացել: Հայտնի է, որ կյանքի վերջում նա շատ հիվանդ է եղել, սակայն դա նաև նրա ստեղծագործական գործունեության ամենաբեղմնավոր շրջանն էր»,- ասել է պատմաբանը:
Ըստ գիտնականների` Սերվանտեսի աճյունը հայտնաբերելուն կօգնի հանգամանքը, որ թուրքերի հետ ծովային ճակատամարտում նա կորցրել է ձեռքը: