կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-26 18:20
Հասարակություն

Փաշինյանը կռվող տղաներին չի սիրում․ Սիսական ջոկատի ազատամարտիկ

Սահմանին մենք պետք է մեր տանը զենքեր ունենանք, իսկ այսօր մեր հրամանատարին դատում են հենց այդ հարցով։ Լրագրողների հետ զրույցում ասաց Սիսական ջոկատի ազատամարտիկ Մարիետա Խաչատրյանը։

«Շատ տխուր է, բայց դատարանից ոչինչ չեմ ակնկալում։ Համարում եմ, որ սա քաղաքական հետապնդում է։ 94 թվականի այս օրը մենք հաղթանակ տարանք թուրքի տանկային հարձակման դեմ և այդ ժամանակվանից մինչև այս պատերազմը մենք ամեն տարի այս օրը հավաքվում էինք, ուրախանում, պարում և նշում մեր մեծ հաղթանակը։ Դա այնպիսի հաղթանակ էր, որ 24 տանկ էր եկել ընդամենը 200 մետրի վրա մեր տղաների դեմ, ու նրանք անգամ տանկ վերցրեցին։ Հիմա երևի ճակատագրի հեգնանք է, որ էսօր մենք պետք է մասնակցենք դատավարության և չգիտենք, թե արդյունքն ինչ է լինելու»։

Ավելին՝ տեսանյութով։