կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-31 15:55
Հասարակություն

Թշնամին առաջ է եկել բոլոր ուղղություններով․ «Սիսական» ջոկատի հրամանատար

Սահմանին տիրող իրավիճակի մասին պետական լրատվամիջոցները ժողովրդին տալիս են շատ սահմանափակ ինֆորմացիա․ ժողովուրդը պետք է իրազեկված չլինի այն ամենի մասին, ինչ այսօր կատարվում է մեր սահմաններին՝ Սյունիքում եւ Գեղարքունիքում․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

Ըստ նրա՝ պետական պաշտոնյաները ստում են սահմանին տիրող իրավիճակի մասին։ Իրականում, Սյունիքի սահմաններին՝ Լաչինից Իշխանասարով դեպի Սոթք, թշնամին զորք է տեղակայել։

«Թշնամին առաջ է եկել ոչ միայն Իշխանասարի վրայով, այլեւ բոլոր տեղերով։ Այն, ինչ այսօր կատարվում է, իշխանությունը զավթած պետության ղեկավարի հերթական մանիպուլյացիան է։ Չի հատկացնում զենք-զինամթերք ոչ միայն Սյունիքում, այլեւ, ըստ իս, ամբողջ սահմանային գծով, ժողովրդին չի տրվում ինքնապաշտպանվելու հնարավորություն։ Կարծում եմ, որ հատուկ է արվում»,- ասաց Աշոտ Մինասյանը։

Նա ընդգծեց՝ Սյունիքի համայնքապետերը լիդեր տղաներ են, որոնք ունակ են պաշտպանելու իրենց սահմանները։ «Սակայն, ցավոք, չտալով այդ հնարավորությունը, այս իշխանությունը տանում է մի փուլի, որ թշնամին ավելի մոտենա, մերոնք իրենց նվաստացած զգան, հայտնվեն անելանելի վիճակում»,- հավելեց Մինասյանը։

Կան մարդիկ որոնք, ըստ հրամանատարի, հավատում են Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծարարությանը, մարդիկ էլ կան, որոնք արդեն գիտակցում են՝ ինչ է կատարվել։ «Օրըստօրե մեր հասարակության մեջ մարդկանց վերաբերմունքը դեպի այսօրվա իշխանությունը դառնում է պարզ ու հասկանալի, որովհետեւ գիտակցում են, որ անվտանգության երաշխիք չկա։ Սակայն մեր ժողովրդի մեջ կա մի ստվար զանգված, անգամ ՝ որդեկորույս ծնողներ, որոնք անհասկանալի ձեւով հավատում են այս պիղծ արարածներին, հավատում են, որ Նիկոլը փրկել է իրենց երեխաներին։ Չեն կարողանում գիտակցել, որ եթե պատերազմն արդեն հասել էր Ստեփանակերտ, հետեւաբար, իրենց խարդավանքներով, թույլ հրամանատարներով հանդերձ, ամեն բան կազմակերպված էր»,- նշեց Աշոտ Մինասյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։