Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Մերձմոսկովյան շրջանի Կրատովո գյուղի տներից մեկի պատուհանից տղամարդը րակել է անորդների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ոստիկանությունը պատրաստվում է հարձակվել տան վրա: Ենթադրվում է, որ տղամարդը զինված է նաև նռնակով: Կրակահերթի պատճառով երեք անցորդ վրավորվել են, 4-ը մահացել հիվանդանոցում: Սպանության մեջ կասկածվողը 1967թ ծնված տղամարդ է, և նա կրակ է բացել որսորդական հրացանից:
Հաղորդվում է, որ տղամարդուն հաջողվել է փախչել մոտակա անտառը: Իրավապահների հատուկ գործողությունները շարունակվում են` տղամարդուն վնասազերծելու ուղղությամբ:Նա մի քանի նռնակներ է պայթեցրել, և ոստիկանության աշխատակիցը վիրավորվել է:
Տղամարդու հարևանները պատմում են, որ նա կոնֆլիկտային մարդ է եղել, հաճախ էր վիճում հարևանների հետ:
Հաղորդվում է, որ նա նախկինում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից է եղել: Փրկարարական ծառայություն իրականացնելիս նա տրավմա է ստացել, որից հետո բուժվել հոգեբուժարանում: