|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա ամիսներին կարող են երկխոսություն անցկացնել ահաբեկչությանը դիմակայելու շուրջ: Այդ մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը:
«Ռուսաստանի հետ պոտենցիալ համագործակցության եւս մեկ բնագավառ է ահաբեկչությանը դիմակայելը: Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Միացյալ Նահանգները իրենց տարածքներում ենթարկվել են բռնի ծայրահեղականության գրոհների: ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք, հավանաբար, հետախուզության գծով իրենց գործընկերներին եւ այդ հարցերով զբաղվող իրավապահ մարմիններին կդիմեն առաջիկա ամիսներին,-գրել է Օ՛Բրայենը Washington Post-ի համար հոդվածում: Բացի այդ, խորհրդականի խոսքով, ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ ՉԺՀ-ի հետ համաձայնության հույս ունի, որը կսահմանափակի բոլոր միջուկային սպառազինությունները: