կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-05 14:55
Հասարակություն

Ռուբեն Մելիքյանը չբացառեց հետագայում քաղաքական դաշտ մտնելը

Ռուբեն Մելիքյանը չբացառեց հետագայում քաղաքական դաշտ մտնելը
Իր փորձառությունը հաշվի առնելով՝ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը չի սիրում շատ կատեգորիկ լինել, երբ խոսքը վերաբերում է ապագային: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նման կարծիք հայտնեց` պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են շրջանառվող լուրերը, որ պատրաստվում է քաղաքականությամբ զբաղվել:
 
Մելիքյանը նշեց, որ կոնկրետ այս ընտրությւոնների հետ կապված  նման մտադրություն ինքը չունի: «Երբեք չեմ զբաղվել կուսակցական քաղաքական գործունեությամբ, ունեցել եմ հայեցողական պաշտոն, որևէ կուսակցության անդամ չեմ եղել: Իմ ուժեղ գծերից մեկը չեմ համարում իմ գործունեության քաղաքական մասը»,- ասաց նա:
 
Հարցին` կարելի՞ է ասել, որ չի էլ բացառում, որ  հետագայում կարող է քաղաքականությամբ զբաղվել, Մելիքյանը պատասխանեց, որ բացառություններ նախատեսելու իմաստ չկա: «Պրակտիկայում եղել են դեպքեր, որ շատ բաներ բացառել եմ, բայց հետո պարզվել է, որ վաղաժամ էր դա բացառելը: Բայց չեմ համարում, որ քաղաքական ոլորտում մրցակցային առավելություն ունեմ, իսկ ես սիրում եմ զբաղվել նրանով, ինչ ինձ հոգեհարազատ է, հետաքրքիր ու օգտակար»: