Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կա մոլորություն, թե իբր ՀՀ դե-ֆակտո իշխանությունների զիջումները հետևանք են մեր միջազգային իրավական թուլության, թե իբր զիջվող հողերը՝ Արցախից սկսած, նախկին անկլավներով վերջացրած, միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանինն են, դրա համար պիտի տանք, իսկ մնացածը կմնա մեզ։ Այս մասին գրում է քաղաքագետ Էդգար Էլբակյան։
«Սա մեծագույն մոլորություն է ու փաստական առումով սխալ։ Ադրբեջանը ճնշում է ուժով, ոչ թե իրավունքով, այլապես ԱՄՆ Պետդեպն ու ԵՄ-ն հայտարարություններ կանեին նաև Արծվաշենի վերադարձի մասին։ Ծիծաղելի՞ է, չէ՞։
Բայց կուզեմ ուշադրություն դարձնել մեկ այլ բանի վրա․ միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը կարող է հիմնավորել նաև իր մարդկանցով Հայաստանը լցնելը՝ «փախստականների վերադարձի իրավունք»։ Եվ այսպես քայլ առ քայլ Հայաստանը կվերանա։
Փրփուրը բերանին վերացական միջազգային իրավունքը պաշտպանողները հասկանում են, որ իրականում Հայաստանի վերացումն են պաշտպանում։ Հայաստանի վերացումը, որը ՀՀ ներկայիս դե-ֆակտո իշխանավորների երազանքն էր դեռ պատանեկությունից, երբ իշխանություն էլ չէին…»։