|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան օգոստոսի 3-ին Դամասկոսի Ժողովրդական պալատում ընդունել է Իրաքյան Քուրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանիին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև համագործակցության ու համակարգման ամրապնդման ուղիներին առնչվող հարցեր, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում։
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր՝ ընդգծելով անվտանգությանը, կայունությանը և տարածաշրջանային համագործակցությանն աջակցելու կարևորությունը։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Բարզանին և աշ-Շարաան առաջին անգամ հանդիպել են 2025 թվականի ապրիլի 11-ին՝ Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Այնուհետև նրանք կրկին հանդիպել են 2026 թվականի ապրիլի 17-ին նույն ֆորումի շրջանակում։
Բարզանիի այցը Սիրիա առաջինն է 2024թ․-ին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։