կարևոր
595 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-27 15:21
Հասարակություն

Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին

Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին

Ստամբուլի (Կոստանդնուպոլիս) Բեյքոզ թաղամասում, մեկ տարի տևած վերականգման աշխատանքներից հետո, վերաբացվելու է հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին։ Վերջինս կառուցվել է 1776 թ․, և այս տարի նշվում է եկեղեցու կառուցման 250-ամյակը։

Այդ մասին հայտնում է www.akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ եկեղեցին վերաբացվելու է այս տարվա օգոստոսի 7-ին։ Այդ օրը Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ կատարվելու է նաև եկեղեցու վերաօծման արարողություն, իսկ 2 օր անց՝ օգոստոսի 9-ին, այստեղ վերանորոգումից հետո կմատուցվի առաջին պատարագը։

Եկեղեցու վերանորոգումն իրականացվել է եկեղեցու հիմնադրամի կողմից, իսկ վերականգնման գործընթացն իրագործել է պոլսահայ հայտնի ճարտարապետ Նազար Բինաթլըն։

Վերականգնման աշխատանքների շրջանակներում վերանորոգվել են եկեղեցու տանիքը, պատուհանները, իսկ զանգակատունը վերակառուցվել է նույն տեսքով՝ հիմնվելով արխիվային նկարների վրա։

https://dostbeykoz.com/beykozdaki-tarihi-kilise-250-yilinda-kapilarini-yeniden-aciyor

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net