Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր լրատվական դաշտում հոդվածներ են տարածվել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի փոփոխության արդյունքում իբր թե ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու կամ բուհերում «Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի ապագան վտանգելու վերաբերյալ.
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ այդ հոդվածներում առկա են բազմաթիվ թյուրընկալումներ, որոնք չեն արտացոլում օրինագծի կարգավորումները։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ օրինագիծը դեռևս գտնվում է աշխատանքային տարբերակում և նախարարությունը հավելյալ պարզաբանումներ կներկայացնի այն հանրային քննարկման դնելուց հետո։ Մինչ այդ կոչ ենք անում զերծ մնալ թյուրըմբռնումների առիթ հանդիսացող գրառումներից»: